Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ի՞նչ են ուզում մեզ ասել

Ի՞նչ են ուզում մեզ ասել
22.05.2024 | 18:55

Ինչքան պատմությունից հիշում եմ՝ Պապ թագավորին իշանության բերելու մեջ շոշափելի դերակատարություն է ունեցել Հռոմեական կայսրությունը:

Վերջում էլ նրա սպանությունը կազմակերպել և իրականացրել է, կայսրի հրամանով, հռոմեացի զորավար Տրայանոսը:

Հիմա ի՞նչ են ուզում մեզ ասել, որ կա երկիր, որը իշխանության է բերել ներկայիս վարչախմբին և չի կարո՞ղ նրան …

Թե՞, այդ հաեմատությունը սխալ է ընտրված հայոց պատմությունը վատ իմանալու պատճառով, մեղմ ասած:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ